Կրծքային վիրաբուժության կլինիկան հիմնադրվել է 2020 թվականին։ Հանդիսանում է ԵՊԲՀ-ի կրծքային վիրաբուժության ամբիոնի կլինիկական բազան վերապատրաստվող, մասնագիտացվող բժիշկների և կլինիկական օրդինատորների համար։ Կլինիկայում կատարվում են գիտական աշխատանքներ, ներկայացվել են զեկուցումներ կրծքավանդակի հրազենային վնասվածքների, շնչափողի սպիական նեղացումների և հազվադեպ հանդիպող ուռուցքների վերաբերյալ։
Կլինիկայում կատարվում են կրծքային վիրաբուժության մեջ կիրառվող բրոնխների էնդոսկոպիկ հետազոտությունները։ Համակարգչային շերտագրության ծառայության հետ սերտ համագործակցության շնորհիվ կատարվում են թոքի և միջնորմի ասեղային բիոպսիաներ։
Իրականացվում են հետևյալ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժումը․
- Թոքի բնածին արատներ
- Թոքի դեստրուկտիվ հիվանդություններ․ թարախակույտ, գանգրենա, սնկային դեստրուկցիաեր և այլն
- Թոքի պարազիտար հիվանդություններ
- Բուլլոզ հիվանդություն, սպոնտան պնևմոթորաքս
- Թոքերի էմֆիզեմա, քրոնիկական շնչական անբավարարություն
- Արյունախխում
- Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա
- Թոքերի և բրոնխների բարորակ ուռուցքներ
- Թոքի քաղցկեղ
- Թոքի այլ ուռուցքներ
- Թոքերի մետաստատիկ ախտահարում
- Էքսուդատիվ պլևրիտ
- Տարբեր բնույթի հիդրոթորաքսներ
- Պլևրայի էմպիեմա, պիոպնևմոթորաքս
- Ֆիբրոթորաքս
- Բրոխոպլևրալ խուղակներ
- Պլևրայի մեզոթելոմա
- Խիլոթորաքս
- Շնչուղիների ոչ ուռուցքային նեղացումներ
- Շնչափողի սպիական նեղացումներ
- Շնչափողի մալյացիա
- Շնչափողի բարորակ և չարորակ ուռուցքներ
- Կրծքավանդակի պատի թարախաբորբոքային հիվանդություններ
- Կրծքավանդակի պատի ուռուցքներ
- Ստոծանու վիրահատական հիվանդություններ
- Միջնորմի ինֆեկցիոն ախտահարումներ (մեդիաստենիտ)
- Միջնորմի կիստաներ, զարգացման արատներ
- Միջնորմի բարորակ և չարորակ ուռուցքներ
- Վերին շնչուղիների վնասվածքներ
- Կերակրափողի վնասվածքներ
- Կրծքավանդակի բաց և փակ վնասվածքներ
- Կրծքավանդակի հրազենային վնասվածքներ
- Շնչուղիների և կերակրափողի օտար մարմիներ
.png)